Սեփական արտադրանք • Որակի լավագույն երաշխիք

Պեմզաբլոկներ, մայթի սալիկներ և եզրաքարեր
հուսալի շինարարության համար

Պատրաստում և առաքում ենք բետոնային ապրանքներ տների, այգիների ու ճանապարհների համար։ Ճշգրիտ չափեր, ցրտադիմացկուն արտադրանք և գրավիչ գներ

Արագ և մատչելի առաքում Բարձրորակ հումք Մանրածախ և մեծածախ վաճառք
Բետոնային արտադրանք

Արադրանքի տեսականի

Պեմզաբլոկներ
Պեմզաբլոկներ

Պեմզաբլոկներ՝ ամուր և ճշգրիտ չափերով, նախատեսված ինչպես կրող, այնպես էլ միջսենյակային պատերի կառուցման համար։ Պատրաստված են բարձրորակ հումքից և ցեմենտից՝ ապահովելով բարձր ջերմամեկուսացում, ձայնամեկուսացում և սեյսմակայունություն։ Մեր պեմզաբլոկները հեշտ են շարվում, ունեն հարթ եզրեր և ապահովում են դիմացկուն պատեր՝ երկար տարիների ծառայության համար։

Տեսնել
Մայթի սալիկներ
Մայթի սալիկներ

Մայթի սալիկներ՝ բարձր դիմացկուն, պատրաստված ժամանակակից տեխնոլոգիաներով, տարբեր ձևերով և գույներով՝ իդեալական բակերի, այգիների և ավտոկայանատեղերի համար։ Ապահովում են հարթ և կոկիկ մակերես, չեն մարում արևի տակ և դիմանում են ջերմաստիճանային փոփոխություններին։ Մեր սալիկները ոչ միայն ֆունկցիոնալ են, այլև գեղեցիկ՝ տալով տարածքին ժամանակակից և գեղագիտական տեսք։

Տեսնել
Եզրաքարեր
Եզրաքարեր

Եզրաքարեր՝ ճանապարհային և այգու, նախատեսված տարածքների կոկիկ և երկարատև ձևավորման համար։ Պատրաստված են բարձրորակ բետոնից, դիմանում են ծանրաբեռնվածությանը և եղանակային բոլոր պայմաններին։ Օգտագործվում են մայթերը, այգիները, ավտոկայանատեղիները և ճանապարհները հստակ սահմանազատելու և տարածքին ավարտուն տեսք տալու համար։

Տեսնել

Ինչո՞ւ ընտրել մեզ

Ժամանակակից տեխնիկա և առաջադեմ արտադրական լուծումներ։

Վիբրոպրես՝ որակի, ամրության և ճշգրիտ ձևերի/չափերի լավագույն երաշխավորը։ Մեր արտադրական գիծը ապահովում է բարձր խտություն, հարթ մակերես և երկար տարիներ պահպանվող արտաքին տեսք։

Որակ՝ ԳՕՍՏ ստանդարտներին համապատասխանություն

Մեր արտադրանքը անցնում է խիստ որակական վերահսկում յուրաքանչյուր փուլում՝ սկսած հումքի ընտրությունից մինչև պատրաստի արտադրանքի փաթեթավորում։

Գույներ և կառուցվածք

Գույները չեն մարում արևի ճառագայթներից, իսկ կառուցվածքը պահպանում է իր ամբողջականությունը նույնիսկ խոնավության, ցրտի կամ բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ:

Լոգիստիկա

Կազմակերպում ենք պալետավորված արտադրանքի անվտանգ առաքում ՀՀ ողջ տարածքում։ Արագ և հարմար առաքման շնորհիվ Դուք պատվերը ստանում եք ժամանակին։

Ինչպե՞ս պատվիրել

    1️⃣ Ընտրեք ցանկալի ապրանքը և նշեք անհրաժեշտ քանակը։ Թողեք պատվեր մեր կայքում կամ զանգահարեք մեզ։

    2️⃣ Մեր աշխատակիցը կկապվի Ձեզ հետ՝ պատվերը հաստատելու և առաքման պայմանները քննարկելու համար։

    3️⃣ Ստացեք Ձեր պատվերը նշված ժամկետում՝ ապահով փաթեթավորմամբ և պատրաստ օգտագործման։

Թողնել պատվեր
Մեր գործերից